Մեր Մասին
Մեր առաքելությունը
Էկոլոգիապես մաքուր միջավայրում՝ ձեռքով մանած և բնական ներկված լավագույն որակի բրդյա թելերի արտադրություն՝ նուրբ ձեռագործ գորգերի ստեղծման համար, ինչպես նաև հնավոճ Արևելյան գորգերի և գոբելենների վերականգնման համար:
Մեր բիզնեսի շրջանակը
Հիմնվելով Հայաստանի դարավոր գորգագործության ավանդույթների վրա, ավելի քան մեկ տասնամյակ, Հայաստանում ձեռագործ գորգերի արտադրությունը ձգտում է հասնել որակի և դիզայնի նոր բարձունքների: Հատկապես 1870-ականներից սկսած, Եվրոպայում և ԱՄՆ-ում Կովկասյան գորգերի ընդհանուր անվան տակ, հայկական գորգերը դարձել էին ամենապահանջվածը՝ դեկորատիվ արվեստից հետո: Ներկայումս միտումն այն է, որ այդ հնավոճ գորգերի թարմացված տարբերակները հնարավորինս բարձր որակով վերարտադրվեն, ինչը ենթադրում է փորձագիտական գեղարվեստական մշակում, դիզայնի բարդություն, պատրաստի գորգի ընդհանուր շոշափելի զգացողություն և երկարակեցություն: Հենց այստեղ է, որ մենք սկսել ենք մեծ դեր ունենալ մեր արտադրած թելերի հարցում՝ ձեռագործ գորգի ընդհանուր շոշափելի զգացողությունն ու ամրությունը ձեռք բերելու համար:
Մեկ տարվա ինտենսիվ հետազոտություններից և փորձարկումներից հետո մենք մշակել ենք մեթոդներ և բաղադրատոմսեր՝ բնական կերպով ձեռքով մանած բրդյա թելերի ամենաբարձր որակի արտադրության և ներկելու համար: Մեր ամբողջ արտադրությունը էկոլոգիապես մաքուր է և բացարձակապես բնական: Մի կողմից, մենք համագործակցում ենք համախոհ ֆերմերների հետ, ովքեր իրենց ոչխարներին տանում են արածեցնելու իրար հաջորդող արոտավայրերում գարնանը և ամռանը, իսկ աշնան և ձմռան ամիսներին կերակրում են նրանց բնական սննդարար խոտով: Ֆերմերները տարածաշրջանում առկա լավագույն որակի խուզած բուրդ են մատակարարում մեզ: Եվ մյուս կողմից, մեր հաճախորդները ձեռագործ գորգագործներն են և նրանք լավ գիտեն, որ օգտագործվող թելերի որակը վճռորոշ դեր է խաղում գորգի ընդհանուր արժեքի վրա:
Մեր արտադրած բրդյա թելերը նույնպես իդեալական են հնաոճ արևելյան գորգերի և գոբելենի վերանորոգման համար: Յուրաքանչյուր արհեստավոր, ով մանրակրկիտ վերանորոգում է արևելյան գորգերը, հաճախ բախվում է մեծ դժվարության՝ գտնելու մանվածքի համապատասխան որակը և գույնը, որն ի սկզբանե օգտագործվել է հնաոճ գորգը հյուսելու համար, որպեսզի վերանորոգված տարածքը չհայտնաբերվի: Ներկայումս մի քանի կոլեկցիոներների համար հնաոճ գորգեր ենք վերանորոգում։ Մենք աստիճանաբար կընդլայնենք մեր վերանորոգման խանութների կարողությունները՝ սպասարկելու մեր բոլոր թանկարժեք հաճախորդներին:
Ներկայում, մենք մի քանի կոլեկցիոներների համար վերանորոգում ենք հնավոճ գորգեր։ Մենք աստիճանաբար կընդլայնենք մեր վերանորոգման խանութի հնարավորությունները՝ սպասարկելու մեր բոլոր թանկագին հաճախորդներին: Մենք նվիրվել ենք նաև ջուլհակների մի նոր սերունդ վերապատրաստելու գործին: Մենք ունենք մի քանի վարպետ գորգագործներ, ովքեր գորգագործության իրենց մեծ գիտելիքներն ու փորձը փոխանցում են ձգտող երիտասարդ կանանց: Այս առումով, մեր բիզնեսի վերջնական նպատակն է ստեղծել ապագայի վարպետ ջուլհակներ, ովքեր կարտադրեն մեր հարուստ ժառանգությանն արժանավայել որակյալ գորգեր՝ հիմնված բազմաթիվ ավանդական հայկական նմուշների վրա, որոնք դարերի ընթացքում հետևում են ձեռագործ գորգերի պատմությանը:
Մանվածքների արտադրության մեր սկզբունքներն ու մեթոդները
Թեև խուզված ոչխարի բրդի լավագույն որակի հայթայթումը առաջին կարևոր քայլն է, այն պատրաստի թելի վերածելու սկզբունքներն ու մեթոդները ամենակարևոր կողմերն են՝ մեր արտադրանքը մյուս զանգվածային արտադրության թելերից տարբերելու համար: Woolway-ի կարգախոսը. «Ամեն ինչ բնական է» ներառում է մեր հանձնառությունը էկոլոգիապես մաքուր աղբյուրների, ձեռքով մշակման և բուրդ ներկելու՝ մեր բիզնեսում ամենացանկալի թելը ստանալու համար:

Բնական ներկանյութեր
Ներկանյութերը, որոնք մենք օգտագործում ենք, բուսական հումքով են և բնական: Մենք չենք օգտագործում կոմերցիոն քիմիական ներկանյութեր: Բազմաթիվ գույների ու դրանց տարբերակների ձեռքբերման մեթոդը նույնպես հիմնված է դարավոր ավանդույթի վրա։

Բրդի տեսակավորում և լվացում
Կարճ մանրաթելերով բուրդն առանձնացված է այլ օգտագործման համար, իսկ երկար մանրաթելերով բրդի թելերը ընտրվում են թելերի վերածելու համար: Բուրդը ձեռքով լվանալու համար օգտագործվում է միայն օպտիմալ քանակությամբ ջուր և մեղմ բնական օճառ: Ոչինչ չի վատնվում։ Մեր մանրակրկիտ լվացված բուրդը չորացվում է օդով:

Բրդի ձեռքով մանում
Ձեռքով լվացված և օդով չորացրած բուրդը ձեռքով մանվում է փոքր խմբաքանակներով, ինչպես դա արվել է դարեր շարունակ։ Պարզունակ հնչողությամբ այս մեթոդը իրականում տալիս է մանողին ամենաարդյունավետ հսկողությունը մեր նպատակային օգտագործման համար հավասարաչափ կշիռով շարունակական թել արտադրելու հարցում:

Բրդի ձեռքբերման աղբյուրները
Մենք մեր բուրդը ստանում ենք մի քանի ընտրյալ ֆերմերներից, ովքեր ընդունում են իրենց ոչխարների մասին խնամելու մեր սկզբունքները: Նրանք հետևում են, որ իրենց ոչխարների արածեցումը փարթամ արոտավայրերում բնական ընթացքով լինի՝ խուսափելով գերարածեցումից։ Ամենօրյա ճամփորդությունները դեպի փոփոխվող արոտավայրեր ոչխարներին պահում են առողջ և կուշտ: Ֆերմերները նաև հոգում են, որ ձմռան ամիսներին ոչխարները պատսպարվեն շատ մաքուր միջավայրում։ Անկասկած, կեղտոտ պայմանները ոչխարների բուրդը անպիտան կդարձնեին։ Կարևոր է նաև իմանալ, որ նույն հովիվը, ով խնամում է իր հոտը, ամռանը խուզում է ոչխարի բուրդը առավելագույն խնամքով: Քանի որ Հայաստանում ձմեռները շատ ցրտաշունչ են, ոչխարն ամեն տարի հաստ ու երկար բուրդ է աճեցնում։ Բնականաբար, ամառային շատ շոգ ամիսներին այդ ծանր բուրդը խուզելը օգուտ է բերում ոչխարներին, մինչդեռ մեզ տալիս է իրենց թանկարժեք բուրդը:
